RL 1-001 կանոնների Հավելված 8․1-ի աղյուսակների փոփոխությունների ներդրման մասին 18.08.2023
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի օգոստոսի 29-ին,
տեխնիկական հնարավորությունների ներդրման ապահովմամբ պայմանավորված, ուժի մեջ կմտնեն «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոնների (այսուհետ՝ Կանոններ) Հավելված 8․1-ի Աղյուսակ 1, 2, 3-ում իրականացված փոփոխությունները (կցվում են)։
Նշված փոփոխություններով
ճշգրտվել է ավտոտրանսպորտային միջոցի վնասված բաղադրիչի ձեռքբերման արժեքի որոշման
մեթոդաբանությունը՝ այն հնարավորինս համապատասխանեցնելով իրական իրավիճակին։
Տեղեկացնում ենք նաև, որ Կանոնների համապատասխան
փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո դրանց ինկորպորացված տարբերակները կտեղադրվեն
Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։