Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

RL 1-001 կանոնների Հավելված 8․1-ի աղյուսակների փոփոխությունների ներդրման մասին 18.08.2023


Տեղեկացնում ենք, որ սույն թվականի օգոստոսի 29-ին, տեխնիկական հնարավորու­թյունների ներդրման ապահովմամբ պայմանավորված, ուժի մեջ կմտնեն «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոնների (այսուհետ՝ Կանոններ) Հավելված 8․1-ի Աղյուսակ 1, 2, 3-ում իրականացված փոփոխությունները (կցվում են)։

Նշված փոփոխություններով ճշգրտվել է ավտոտրանսպորտային միջոցի վնասված բաղադրիչի ձեռքբերման արժեքի որոշման մեթոդաբանությունը՝ այն հնարավորինս համապատասխանեցնելով իրական իրավիճակին։

Տեղեկացնում ենք նաև, որ Կանոնների համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո դրանց ինկորպորացված տարբերակները կտեղադրվեն Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։

 

Թարմացվել է՝ 24.08.2023 10:46:13