Կանոնների գրանցում 13.05.2021 Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի մայիսի 11-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի կողմից հաս¬տատ¬ված «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխությունները և լրացումները, որոնք ուժի մեջ կմտնեն սույն թվականի մայիսի 22-ին, բացառությամբ Կանոններում հատուկ նշված դրույթների և տիպային ձևերում կատարված փոփոխությունների, որոնց տեխնիկական լուծումների ներդրումը դեռևս լիովին չի ապահովվել։