Կանոնների գրանցում 04.06.2020 Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի հունիսի 3-ին գրանցվել է Բյուրոյի խորհրդի կողմից հաս¬տատ-ված «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի և վերջինիս անդամ ապահովագրական ընկերությունների միջև ապահովագրական հատուցումների գծով փոխադարձ հաշվարկների իրականացման» RL 1-002 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված լրացումը, որն ուժի մեջ է մտել սույն թվականի հունիսի 3-ին։ Կանոնների նոր խմբագրությամբ տարբերակն արտացոլված է Նոր խմբագրությամբ կանոններ հղմամբ, որտեղ լրացումն ընդգծված է։
