Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների գրանցում 11.11.2016 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի նոյեմբերի 8-ին գրանցվել է RL 1-002 կանոնները , որն ուժի մեջ է մտնում 2017 թվականի ապրիլի 1-ին։

2017 թվականի ապրիլի մեկից փոփոխություններ ԱՊՊԱ ոլորտում 10.11.2016 Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն 09.11.2016 թվականին կազմակերպել է մամլո ասուլիս 2017թ․ ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում ներդրվող փոփոխությունների վերաբերյալ:

Կանոնների գրանցում 24.10.2016 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի հոկտեմբերի 19-ին գրանցվել է «ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» RL 1-001 կանոնները, որն ուժի մեջ է մտնում 2017 թվականի ապրիլի 1-ին, բացառությամբ ԱՊՊԱ պայմանագրերի կնքման և դադարեցման գործընթացներում կիրառվող տիպային օրինակների, որոնք ուժի մեջ են մտնում սույն թվականի նոյեմբերի 1-ին։

www.appa.am-ը Բյուրոյի կայքի նոր հասցե 19.10.2016 Հարգելի այցելուներ, Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ այսուհետ Բյուրոյի պաշտոնական կայք կարող եք այցելել նաև www.appa.am հասցեով։

Մամլո ասուլիս՝ 2016 թվականի սեպտեմբերի մեկից ԱՊՊԱ ոլորտում ներդրվող փոփոխությունների վերաբերյալ

Մամլո ասուլիս՝ 2016 թվականի սեպտեմբերի մեկից ԱՊՊԱ ոլորտում ներդրվող փոփոխությունների վերաբերյալ 24.08.2016 Օգոստոսի 24-ին Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հրավիրել է մամլո ասուլիս «ԱՊՊԱ ոլորտում 2016 թվականի սեպտեմբերի 1-ից ներդրվող փոփոխություններ» թեմայով։

Կանոնների գրանցում

Կանոնների գրանցում 18.08.2016 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի օգոստոսի 16-ին գրանցվել են «ԱՊՊԱ հիմնարար պայմանները» RL 1-001 կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները, «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի պատճառների փորձաքննություն իրականացնող փորձագետների որակավորման, նրանց հետ կնքվող պայմանագրերի գրանցման և ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի պատճառների փորձաքննության» RL 1-014 կանոններում կատարված լրացումը, ինչպես նաև «ԱՊՊԱ պատահարների գրանցման և սպասարկման գործընթացի նկատմամբ պահանջները» RL 1-029 կանոնների գործողության դադարեցումը, որոնք ուժի մեջ են մտնում սույն թվականի սեպտեմբերի 1-ին։

Կանոնների գրանցում 07.06.2016 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի հունիսի 7-ին գրանցվել են RL 1-001, RL 1-014, RL 1-017, RL 1-018, RL 1-029, RL 1-032 և RL 1-041 կանոններում կատարված փոփոխությունները և (կամ) լրացումները, ինչպես նաև RL 1-044 կանոնների գործողության դադարեցումը

Կանոնների գրանցում 21.04.2016 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի ապրիլի 20-ին գրանցվել և սույն թվականի մայիսի 1-ին գործողության մեջ են մտնում՝ 1.նոր խմբագրությամբ «ԱՊՊԱ հիմնարար պայմանները» RL 1-001 կանոնները, 2.««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության անդամ ապահովագրական ընկերությունների կողմից ԱՊՊԱ ոլորտում իրականացվող գովազդի նկատմամբ պահանջների» RL 1-011 կանոններում տեղի ունեցած փոփոխությունը:

Թարմացվել է՝ 12.04.2024 16:01:04