Ամփոփվեցին ԱՊՊԱ ոլորտի վերաբերյալ տեսահոլովակների մրցույթի արդյունքները 30.06.2015 Բյուրոյի հնգամյակին նվիված միջոցառման ժամանակ տեղի ունեցավ մինչ այդ Բյուրոյի կողմից հայտարարված ԱՊՊԱ ոլորտի վերաբերյալ տեսահոլովակների մրցույթի արդյունքների ամփոփումը: Ընտրվեցին երեք լավագույն տեսահոլովակները, որոնք արտացոլում էին ԱՊՊԱ ոլորտի դերն ու նշանակությունը, ինչպես նաև սպառողի իրավունքներն ու պարտականությունները ԱՊՊԱ ոլորտում: Մրցույթում հաղթող ճանաչվեցին Հովհաննես Ղազարյանի, Աննա Օրբելիի և Շահանե Գրիգորյանի կողմից ներկայացված տեսահոլովակները, որոնք համապատասխանաբար զբաղեցրեցին առաջին, երկրորդ և երրորդ տեղերը: Տեսահոլովակները կարող եք դիտել հետևյալ հղումներով՝