Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների փոփոխության ներդրման մասին 07.02.2020 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի փետրվարի 7-ին գրանցվել են «ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման» RL 1-003» կանոններում (այսուհետ՝ Կանոններ) իրականացված փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել սույն թվականի փետրվարի 7-ին։ Կանոնների նոր խմբագրությամբ տարբերակն արտացոլված է Նոր խմբագրությամբ կանոններ հղմամբ, որտեղ փոփոխություններն ընդգծված են։ Կանոններում մասնավորապես կատարվել են հետևյալ հիմնական փոփոխությունները`

 1. Փորձագետների որակավորման գործընթացից հանվել է թեսթավորման միջոցով անձի մասնագիտական գիտելիքների ստուգման գործընթացը, որին փոխարինում է համապատասխան բնագավառում գիտելիքներ և որակավորում ունենալը հավաստող փաստաթղթերի ներկայացման պահանջը։ 
 2. ԱՊՊԱ ոլորտում պատճառի փորձագետների հետ պայմանագրային հարաբերությունները փոխարինվել են գործընթացի կարգավորման պայմանների հրապարակմամբ և փորձագետների կողմից դրանց համաձայնության կամ անհամաձայնության տրամադրմամբ։ Մասնավորապես ԱՊՊԱ ոլորտում պատճառի փորձագետների նկատմամբ սահմանվող պահանջները, կողմերի իրավունքների և պարտավորությունների պայմանագրային կարգավորումները փոխարինվել են դրանց հրապարակմամբ և փորձագետների կողմից դրանց հետ համաձայն լինելու վերաբերյալ հայտարարությամբ և իրենց կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ հրապարակային գնային առաջարկի ներկայացմամբ։ 
Կանոնների ինկորպորացված տարբերակը տեղադրված է Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։

Թարմացվել է՝ 07.02.2020 17:49:58