Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների փոփոխության ներդրման մասին 19.02.2020 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի փետրվարի 19-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի կողմից հաստատված՝ «Ճանապարհատրանսպորտային պատահարների գրանցման գործընթացում հավաքագրվող որոշ ելակետային տվյալների ձեռք բերման համար իրավասու պետական մարմնին վճարումներ կատարելու և ապահովագրական ընկերությունների միջև այդ վճարները բաշխելու վերաբերյալ» RL 1-007 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) իրականացված փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել սույն թվականի փետրվարի 19-ին։ Կանոնների նոր խմբագրությամբ տարբերակն արտացոլված է Նոր խմբագրությամբ կանոններ հղմամբ, որտեղ փոփոխություններն ընդգծված են։ Կանոններում իրականացված փոփոխությունները պայմանավորված են «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում 2019 թվականի տարեվերջին ընդունված փոփոխություններով, որոնցով կարգավորվել են Կանոններով կարգավորվող հարաբերությունները։ Համապատասխանաբար Կանոններով կշարունակվեն կարգավորվել միայն Արցախի Հանրապետությունում հավաքագրվող ելակետային տվյալների գործընթացը։  

Կանոնների ինկորպորացված տարբերակը տեղադրված է Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։

Թարմացվել է՝ 19.02.2020 17:52:42