Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների փոփոխության ներդրման մասին 15.04.2020

 Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի Խորհրդի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 50-Լ որոշմամբ հաստատված և ԿԲ կողմից սույն թվականի փետրվարի 7-ին գրանցված «ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» RL 1-001 կանոնների (այսուհետ՝ Կանոններ) նոր խմբագրությամբ տարբերակում նախատեսված փոփոխությունների փուլային ներդրման շրջանակներում, համապատասխան տեխնիկական հնարավորությունների ներդրմամբ պայմանավորված, սույն թվականի ապրիլի 25-ին ուժի մեջ կմտնեն Կանոնների «ԱՊՊԱ վկայագրի և վկայագրի հավելվածի» Ձև 1.1-ով և Հավելված 2.1-ով սահմանված որոշակի դրույթներ։  
 Կատարված փոփոխություններով մասնավորապես` 
- Խմբագրվել է ԱՊՊԱ ընդհանուր պայմաններին ծանոթացած և դրանց համաձայն լինելու վերաբերյալ ԱՊՊԱ վկայագրում կատարվող հաստատման տեքստը, 
- Սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետությունից և Արցախի Հանրապետությունից բացի ցանկացած այլ երկրում հաշվառված ավտոտրանսպորտային միջոցի նկատմամբ ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս ԱՊՊԱ վկայագրում պետք է լրացվի նաև 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի 45-րդ հոդվածով սահմանված կարգով տվյալ ավտոտրանսպորտային միջոցի հաշվառման երկրի կողմից ընտրված տարբերանշանը, 
- ԱՊՊԱ վկայագրում խմբագրվել են ԱՊՊԱ պատահարի մասին Ապահովագրողին ծանուցման ժամկետի և կարգի, ինչպես նաև ապահովագրավճարի վերաբերյալ բաժինները։
  Կանոնների նոր խմբագրությամբ տարբերակն արտացոլված է Նոր խմբագրությամբ կանոններ հղմամբ, որտեղ փոփոխություններն և լրացումներն ընդգծված են։ 
 Կանոնների համապատասխան դրույթներն ուժի մեջ մտնելուց հետո դրա ինկորպորացված տարբերակը կտեղադրվի Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։

Թարմացվել է՝ 15.04.2020 18:24:52