Կանոնների գրանցում 23.05.2020 Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի մայիսի 22-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի կողմից հաստատված՝ Բյուրոյի կանոններում կատարված հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
Փոփոխված կանոնների անվանումը | Ուժի մեջ մտնելու ամսաթիվը |
«ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման» RL 1-003 | 22/05/2020 |
«ԱՊՊԱ ոլորտում սպառողների վերաբերյալ տվյալների հրապարակման, տրամադրման, վերանայման և բողոքարկման» RL 1-005 | 22/05/2020 |
Կատարված փոփոխություններով
մասնավորապես՝
RL 1-003 կանոններում սահմանվել է, որ Ապահովագրողի (Բյուրոյի) կողմից
պատահարի առաջացման պատճառների փորձաքննության գծով պատվեր չի կարող տրվել
իրավաբանական անձ համարվող պատճառների փորձագետին, եթե տվյալ պատվերի տրամադրմամբ
պատվերի ներկայացմանը նախորդող երեսուն օրվա ընթացքում տվյալ Ապահովագրողի
(Բյուրոյի) կողմից տվյալ իրավաբանական անձ համարվող պատճառների փորձագետին
ներկայացված պատվերների քանակը կգերազանցի նույն ժամանակահատվածում իր կողմից
նշանակված պատահարի առաջացման պատճառների փորձաքննությունների պատվերների
ընդհանուր քանակի 35 տոկոսը։ Նշված սահմանափակումը նպատակ ունի նվազեցնել
կենտրոնացումները և դրանից բխող բացասական ռիսկերը:
RL
1-005 կանոնների «Ավտոտրանսպորտային միջոցի ԱՊՊԱ պայմանագրի վերաբերյալ» ԱՊՊԱ 01 տեղեկանքից հանվել է ԱՊՊԱ
պայմանագրի ժամկետի ավարտի մասին տեղեկատվությունը։
Տեղեկացնում ենք նաև, որ Կանոնների ինկորպորացված տարբերակները տեղադրված են Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։