Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների գրանցում 04.06.2020 Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի հունիսի 3-ին գրանցվել է Բյուրոյի խորհրդի կողմից հաստատված «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի և վերջինիս անդամ ապահովագրական ընկերությունների միջև ապահովագրական հատուցումների գծով փոխադարձ հաշվարկների իրականացման» RL 1-002 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված լրացումը, որն ուժի մեջ է մտել սույն թվականի հունիսի 3-ին։ Կանոնների նոր խմբագրությամբ տարբերակն արտացոլված է Նոր խմբագրությամբ կանոններ հղմամբ, որտեղ լրացումն ընդգծված է։ 

Կանոնների լրացմամբ ապահովագրական հատուցումների գծով փոխադարձ հաշվարկների իրականացման գործընթացում ավելացվել է Բյուրոյի և Բյուրոյի անունից հատուցում իրականացնող ապահովագրողների միջև փոխհաշվարկների արդյունքների տարեկան զրոյացման նոր գործընթաց։ Մասնավորապես կատարված փոփոխությամբ նախատեսվում է փոփոխության գործողության պահից սկսված՝ յուրաքանչյուր տարվա ընթացքում Բյուրոյի և Ապահովագրողների միջև կատարված փոխհաշվարկների արդյունքում առաջացած դրական կամ բացասական տարբերությունները համամասնորեն բաշխել Բյուրոյին անդամակցող Ապահովագրողների միջև՝ տվյալ տարվա արդյունքներով հաշվեգրված ապահովագրավճարներում վերջինների ունեցած մասնաբաժիններին համապատասխան: 
Տեղեկացնում ենք նաև, որ Կանոնների ինկորպորացված տարբերակը տեղադրված է Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։

Թարմացվել է՝ 04.06.2020 16:02:35