Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն 10 տարեկան է 02.09.2020 Հարգելի քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ 2020թ․սեպտեմբեր ամսին լրացավ Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի գործունեության տասնամյակը, ինչի կապակցությամբ մենք պատրաստել ենք զեկույց, որում ամփոփված է ԱՊՊԱ համակարգի գործունեությունը՝ ըստ մի շարք ցուցանիշների։ Զեկույցում հակիրճ ներկայացված է նախորդ տարիների ընթացքում ԱՊՊԱ համակարգի ձեռքբերումներն ԱՊՊԱ պայմանագրերի կնքման, ԱՊՊԱ պատահարների գրանցման, հատուցումների կարգավորման գործընթացներում, ինչպես նաև ԱՊՊԱ ոլորտի այլ բարեփոխումները։
Զեկույցը ներառում է նաև ԱՊՊԱ համակարգում նախատեսվող փոփոխությունները կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։
Զեկույցին առաջարկում ենք ծանոթանալ այստեղ։