Կանոնների գրանցում
14.10.2021
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի
Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի հոկտեմբերի 8-ին և 12-ին գրանցվել
են Բյուրոյի խորհրդի կողմից հաստատված՝ Բյուրոյի կանոններում կատարված հետևյալ փոփոխությունները
և լրացումները՝
Փոփոխված կանոնների անվանումը | Ուժի մեջ մտնելու ամսաթիվը |
«ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 | Համապատասխան տեխնիկական հնարավորությունների ներդրման պահին, որի մասին Բյուրոյի կողմից լրացուցիչ կտեղեկացվի |
«Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի և վերջինիս անդամ ապահովագրական ընկերությունների միջև ապահովագրական հատուցումների գծով փոխադարձ հաշվարկների իրականացման» RL 1-002 | 08/10/2021 |
- Սահմանվել է փոխհաշվարկի հետ կապված պահանջի ներկայացման
ժամկետ՝ համապատասխան որոշումը կայացնելու պարտավորությունն առաջանալուց հետո երեք
ամսվա ընթացքում։
- Սահմանվել է, որ փոխհաշվարկի ճշգրտում կարող
է իրականացվել նաև այն դեպքերում, երբ ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք
հաստատում են, որ ՀՊԱ է հանդիսանում այլ ընկերություն։
- Հանվել է տարեկան
արդյունքներով փոխհաշվարկի արդյունքում ստացված դրական տարբերությունը Բյուրոյի կողմից
ընկերություններին վերադարձնելու պարտավորությունը սահմանող դրույթը։
Տեղեկացնում ենք նաև, որ Կանոնների
համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո դրանց՝ այդ փոփոխություններով
ինկորպորացված տարբերակները կտեղադրվեն (տեղադրվել են) Բյուրոյի ինտերնետային կայքի
«Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։