Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների գրանցում 03.12.2021 Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի նոյեմբերի 26-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի և ժողովի կողմից հաս­տատ­ված՝ Բյուրոյի կանոններում և կանոնադրությունում կատարված հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
 

Փոփոխված կանոնների անվանումը Ուժի մեջ մտնելու ամսաթիվը
«ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման» RL 1-003 26/11/2021
«ԱՊՊԱ ոլորտում հրապարակվող և ապահովագրական ընկերությունների ներքին օգտագործման համար տրամադրվող վիճակագրության» RL 1-011 26/11/2021
Բյուրոյի կանոնադրություն 27/11/2021
  
 Կատարված փոփոխություններով մասնավորապես՝ RL 1-003 կանոններում պատճառի փորձագիտական կազմակերպությունների վրա պարտավորություն է դրվել ԱՄՄՊ համակարգում մուտքագրել իրենց աշխատողների հետ կնքված կամ դադարեցված պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչն անհրաժեշտ է փորձագիտական կազմակերպությունների վրա դրված փորձագետների նվազագույն քանակի պահանջի պահպանվածության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար։ 
  RL 1-011 կանոններում ապահովագրական ընկերություններին ներքին օգտագործման համար տրամադրվող վիճակագրական տեղեկատվության կազմում ավելացվել է Բոնուս-մալուս դասը (որը ենթակա է տրամադրման՝ ըստ պահանջի յուրաքանչյուր ընկերությանը՝ իր մասով), իսկ ԱՊՊԱ ոլորտի մի շարք ցուցանիշների վերաբերյալ հրապարակվող վիճակագրության կազմում ավելացվել է ԱՊՊԱ համակարգում գրանցված պատահարների քանակի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև կատարվել են որոշ տեխնիկական փոփոխություններ։ 
 -     Հանվել է վերահսկող ծառայության ղեկավարի կողմից Բյուրոյի խորհրդին առանձին հաշվետվություն ներկայացնելու պահանջը՝ այն ներառելով Բյուրոյի գործադիր տնօրենի հաշվետվության մեջ, 
 -     Սահմանվել է Բյուրոյի ժողովին և խորհրդի նիստերին այլ անձանց (մասնավորապես Կենտրոնական բանկի տարբեր մասնագետների) մասնակցելու հնարավորությունը՝ ժողովի (խորհրդի նիստի) նախագահողի առարկության բացակայության պայմաններում։ 
 Տեղեկացնում ենք նաև, որ կանոնների և կանոնադրության ինկորպորացված տարբերակները տեղադրված են Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։       

Թարմացվել է՝ 03.12.2021 11:58:44