Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների ուժի մեջ մտնելու վերաբերյալ 21.02.2022 Կանոնների ուժի մեջ մտնելու վերաբերյալ Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի կողմից 2021թ-ի դեկտեմբերի 23-ի թիվ 48-Լ որոշմամբ հաստատված և ՀՀ կենտրոնական բանկի կողմից սույն թվականի հունվարի 21-ին գրանցված «ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման» RL 1-003 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխություններից, սույն թվականի փետրվարի 22-ին ուժի մեջ կմտնեն Հավելված 4.1-ում, Հավելված 4.2-ում և Հավելված 4.3-ում կատարված փոփոխությունները։ Սույն թվականի փետրվարի 22-ից ուժի մեջ մտնող փոփոխություններն արտացոլված է RL 1-003 կանոններ հղմամբ, որտեղ գործող տարբերակի համեմատությամբ կատարված փոփոխություններն ընդգծված են։ Կանոններում մասնավորապես կատարվել են հետևյալ հիմնական փոփոխությունները` 1. Սահմանվել է, որ փորձագետների պատասխանատվության ապահովագրության համար որպես ապահովագրական դեպքի ապացույց հանդիսանում է ոչ թե փորձագետի նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցի կիրառումը փորձաքննության մեթոդաբանության խախտման համար, այլ ստուգիչ փորձաքննության արդյունքները կամ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, որով հաստատվել է փորձագետի կողմից կազմված փորձագիտական եզրակացությամբ թույլ տրված այնպիսի շեղումը, որի դեպքում, համաձայն Բյուրոյի կանոնների, հաստատված է համարվում փորձագետի կողմից Բյուրոյի կանոններով սահմանված մեթոդաբանության խախտումը։ 2. Ընդլայնվել է փորձագետների պատասխանատվության ապահովագրության ծածկույթը՝ դրանում ներառելով նաև փորձագետի կողմից ստուգիչ փորձաքննության իրականացման համար փորձագետին (կոլեգիալ մարմնին) վճարված գումարը հատուցելու պարտավորությունը։ Կանոններն ուժի մեջ մտնելուց հետո դրա ինկորպորացված տարբերակը կտեղադրվի Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։

Թարմացվել է՝ 22.02.2022 16:04:17