Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնադրության գրանցում 30.05.2022 Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի մայիսի 27-ին գրանցվել են Բյուրոյի անդամների ընդհանուր ժողովի կողմից ընդունված Բյուրոյի կանոնադրության փոփոխությունները և լրացումը, որոնք ուժի մեջ են մտել սույն թվականի մայիսի 28-ին։ 

Բյուրոյի կանոնադրությունում վերանայվել են Բյուրոյի ներքին իրավական ակտերի տեսակները։ Մասնավորապես կատարված փոփոխություններով Բյուրոյի այն ներքին իրավական ակտերը, որոնցով սահմանվում են Բյուրոյի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից Բյուրոյի խորհրդին ներկայացվող հաշվետվությունների ձևը, բովանդակությունը և դրանց ներկայացման կարգը, այսուհետ կհաստատվեն միայն Բյուրոյի խորհրդի կողմից և գրանցման ենթակա չեն լինի ԿԲ-ի կողմից։ 
Տեղեկացնում ենք նաև, որ Կանոնադրության ինկորպորացված տարբերակը տեղադրված է Բյուրոյի ինտերնետային կայքի «Բյուրոյի մասին» բաժնի «Բյուրոյի կանոնադրությունը, այլ ներքին իրավական ակտեր» ենթաբաժնում։

Թարմացվել է՝ 30.05.2022 15:13:33